Ալեն Սիմոնյանը նոյեմբերին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային

Ըստ նախնական պայմանավորվածության` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը:

Հանդիպումը տեղի է ունենալու նույն ֆորմատով, ինչ նախորդները։  Հանդիպման պայմանավորվածությունը նախնական է։