Իրանի հոգևոր առաջնորդը նորընտիր նախագահին խորհուրդ է տվել շարունակել Ռաիսիի քաղաքականությունը

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշքիանին։
Իր ուղերձում այաթոլլա Խամենեին ընդգծել է, որ ընտրված նախագահը պետք է օգտագործի Իրանի հնարավորությունները ժողովրդի բարեկեցության և երկրի առաջընթացի համար:
«Խորհուրդս է ընտրված նախագահ  Փեզեշքիանին՝ ապավինելով Բարձրյալին և շարունակելով երջանկահիշատակ նախագահ Ռաիսիի ուղին, առավելագույն ջանքեր ներդնել՝ երկրի հսկայական ներուժը բացահայտելու համար»,- նշել է Իրանի գերագույն առաջնորդը իր ուղերձում։