Ղազախստանը պատրաստ է դառնալ հարթակ Հայաստանի ու Ադրբեջանի միջև․ Տոկաևի հայտարարությունը՝ օկուպացված Շուշիից
«Ղազախստանը պատրաստ է դառնալ հարթակ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար»,- հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից բռնազավթված Շուշիում մասնակցելով Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում:
«Ղազախստանն ակտիվ մասնակցություն կունենա COP-29-ին: Ղազախստանը նաև պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար: Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում նկատվում են դրական միտումներ»,- հայտարարել է Ղազախստանի նախագահը՝ ընդգծելով, որ հակամարտությունները լուծելու միակ միջոցը երկխոսությունն է։

