Այդ ի՞նչ եք տեսել Կիրանցում, Լուսինե Բադալյան, որ հպարտություն եք ապրել․ Քանդված շինություննե՞րը, հանձնվելիք ճանապա՞րհը․․․

Նախօրեին ՔՊ-ական պատգամավորներն այցելել էին https://livenews.am/press/2024/298622/05/22/19/ Տավուշի մարզ, հետևել սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին, նրանց մեջ է եղել նաև Լուսինե Բադալյանը (Լուլու)։

Նա մեկնաբանության մեջ գրել էր. «Ես անսահման հպարտ եմ իմ տեսածով, թող «երկիր քանդելը» այսպես լինի»։

Կիրանցեցի Գոհար Վարդանյանն արձագանքելով տիկնոջը՝ գրել է. «Տիկին Լուսինե Բադալյան, այդ ի՞նչ եք տեսել Կիրանցում, որ անսահման հպարտություն եք ապրել:

Քանդված շինություննե՞րը, մարդկանց այգիներով, վարելահողերով անցնող սահմանային փշալարե՞րը, հանձնվելիք ճանապարհը և կամո՞ւրջը։

Միգուցե դպրոցից 60 մետր ներքև կառուցվող պա՞տը։ Ադրբեջանի դրո՞շը։
Ի՞նչ եք տեսել։ Ասե՛ք, մենք էլ տեսնենք, հպարտանանք ձեզնով»։