Բելառուսը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ

Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը սկսվել է կազմակերպության կազմում Բելառուսի ընդունման վերաբերյալ փաստաթղթերի ստորագրմամբ։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։

«Հարգելի պետությունների ղեկավարներ, ՇՀԿ-ին Բելառուսի Հանրապետության լիիրավ անդամակցության մասին որոշումն ընդունված է»,-հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Այնուհետև նա շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։

«Ձեր երկիրը կարճ ժամանակահատվածում ավարտել է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը Շանհայի համագործակցության կազմակերպությանը լիիրավ անդամակցության համար»,- հավելել է Տոկաևը։