Բելոուսովն ընտրվել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նախագահ
ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն ընտրվել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նախագահ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Ռեմովիչն ընտրվել է (ԱՊՀ երկրների) պաշտպանության նախարարների խորհրդի նախագահ, թույլ տվեք շնորհավորել Անդրեյ Ռեմովիչին մեր խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ»,- ասել է Խրենինը ԱՊՀ-ում Մինսկում մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում:

