Իտալական ընկերությունը Ալիևին C-27J Spartan ռազմական ինքնաթիռ է նվիրել
Իտալիայից Ադրբեջան է մատակարարվել C-27J Spartan ռազմական ինքնաթիռ, այն ժամանակակից իտալա-ամերիկյան մարտավարական ռազմատրանսպորտային ինքնաթիռ է։
Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Իլհամ Ալիևին են նվիրել Leonardo ընկերության ինքնաթիռը։
Այսօր այդ երկիրը նշում է Զինված ուժերի օրը, միջոցառմանը ներկա են Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետտոն, փոխարտգործնախարար Էդմոնդո Ցիրիելին և «Լեոնարդո» ընկերության գործադիր տնօրեն Ստեֆանո Պոնտեկորվոն։