Բեյրութը բարձր է գնահատում Հայաստանի դիրքորոշումը Պաղեստինի պետության հարցում. Լիբանանի ԱԳՆ

Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի Հանրապետության հայտարարությունը Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ:

«Բարձր ենք գնահատում այդ դիրքորոշումը, որն արտացոլում է Հայաստանի հավատարմությունը միջազգային իրավունքին և հավասարության, ինքնիշխանության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքներին»,- ասված է Լիբանանի ԱԳՆ հայտարարության մեջ: