Բելառուսցի ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխոնովսկայան շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին

Վիլնյուսում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է բելառուսցի ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխոնովսկայայի հետ։

X–ի իր միկրոբլոգում Տիխոնովսկայան գրել է, որ մեծ պատիվ է հանդիպել. «Ես շնորհակալություն հայտնեցի Հայաստանին՝ Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ հաստատակամ դիրքորոշման համար և հույս հայտնեցի Հայաստանի և մեր ժողովրդավարական ուժերի միջև սերտ համագործակցության շարունակականության վերաբերյալ:

Հայաստանի և Բելառուսի ժողովուրդն արժանի է ազատ, ժողովրդավարական և եվրոպական ապագայի»։

Հիշեցնենք, որ սա Տիխանովսկայայի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումը չէ։ Այս տարվա մարտին նա հանդիպել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։