Ադրբեջանի իշխող քաղաքական ուժն առաջարկեց լուծարել խորհրդարանը
Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության վարչության հունիսի 20-ի նիստում միաձայն որոշում է ընդունվել իշխող կուսակցության պատգամավորների կողմից՝ դիմել Ադրբեջանի նախագահին Միլի մեջլիսը լուծարելու համար։
Ադրբեջանում վերջին նախագահական ընտրությունները ևս անցկացվել են արտահերթ կարգով՝ նախատեսված ժամկետից մի քանի ամիս շուտ։
Ադրբեջանական ընդդիմադիր ուժերը, որ վերջին տարիներին բոյկոտել են համապետական ընտրությունները, պնդում են, որ իշխանությունն արտահերթի գնալով՝ մրցակիցներին զրկում է պատրաստվելու հնարավորությունից՝ չեզոքացնելով պոտենցիալ հակառակորդներին: