Իշխան Գևորգյանի և նրա 4 ընկերների ձերբակալումները ճանաչվել են ոչ իրավաչափ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակից, ակցիաների ակտիվ մասնակից Իշխան Գևորգյանի ձերբակալումն այսօր դատարանը ոչ իրավաչափ որակեց։
Կոտայքի մարզի Չարենցավան նստավայրի դատարանը (նախագահող դատավոր Ա. Հարությունյան) բավարարել է Իշխան Գևորգյանի և Հրաչյա Թովմասյանի բողոքները։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնել է, որ Իշխան Գևորգյանի և նրա 4 ընկերների՝ Հրաչի, Անդրանիկի, Գարիի ու Հայկի ձերբակալումները ճանաչվել են ոչ իրավաչափ:

