Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողի դին գտել են

Ադրբեջանցի կորած զինծառայողի՝ Ջեյհուն Հուսեյնովի դին են գտել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը։ Նրա անշնչացած մարմինը հայտնաբերել են այսօր առավոտյան Նախիջևանի Գյունյուտ կոչվող բնակավայրի մոտ։

Նա անհետացել էր  անհայտ հանգամանքներում հունիսի 9-ին։