Ծանոթացեք ամենանոր կենտրոնին` Թումո Կողբին (տեսանյութ)

Ծանոթացեք ամենանոր կենտրոնին` Թումո Կողբին, թումոցի Լիլյա Հարությունյանի հետ։ Նորաբաց կենտրոն արդեն հաճախում են 1228 ուսանողներ համայնքի 23 բնակավայրերից, դրան են կցված Օձունի, Շնողի և Ալավերդու տուփերը: Վայելեք այժմ դեռ վիրտուալ տուրը, իսկ հունիսի 22-ին եկեք անձամբ ծանոթանալու Թումո Կողբի առաջին մեծ միջոցառմանը։