Մոսկվան և Բաքուն քննարկում են Ադրբեջանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման հարցը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործանախարար Միխայիլ Գալուզինը՝ Պետերբուրգյան միջազգային ֆորումի շրջանակներում՝ ռուս-ադրբեջանական նստաշրջանում։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն հույս ունի, որ ամեն ինչ հաջողությամբ կպսակվի։