Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրությունների վերաբերյալ զուգահեռ ստեղծելու փորձն անընդունելի է․ Բայրամովը՝ Միրզոյանին

Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրությունների վերաբերյալ զուգահեռ ստեղծելու փորձը, մեղմ ասած, հեռու է իրականությունից և անընդունելի. այս մասին Հունգարիայի իր գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը։
«Հայաստանի Սահմանադրությունը, օրենսդրական ակտերը և խորհրդարանի կողմից ընդունված այլ փաստաթղթերը տարածքային պահանջներ են պարունակում հարևան պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանի սահմանադրությունը և այլ օրենսդրական ակտեր տարածքային պահանջներ չեն պարունակում հարևան պետությունների և Հայաստանի նկատմամբ, հետևաբար, այս հարցում զուգահեռներ անցկացնելու փորձերն անընդունելի են: Ցավոք, սա առաջին անգամը չէ, որ նման բան տեսնում ենք։ Ադրբեջանի օրենսդրությունում ակնհայտորեն բացակայում են նման կետեր: Սա գիտեն բոլոր միջազգային գործընկերները, և ոչ ոք չի ընդունում այդ փաստարկները, կարծում եմ՝ Հայաստանի իշխանություններն իրենք էլ գիտեն, որ սա անհիմն է», – ասել է Բայրամովը:
Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել էր

Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որի՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար։