Աղետի գոտում համաճարակի ռիսկ կա․ Գնել Սանոսյան
«Հանձնաժողովներ կան ստեղծված, աշխատում և գնահատում են վնասները՝ տարբեր ուղղություններով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Խոսելով այս պահին աղետի գոտում իրականացվող աշխատանքից, նա շնեց, որ հասցված վնասը բազմաշերտ է և վնասի չափը ընդհանրացնել հնարավոր չէ։
Անդրադառնալով աղետի գոտում համաճարակի բռնկման հավանականությանը՝ Սանոսյանն ասաց. «Մտահոգությունը այն է, որ բավականին մեծ քանակով տիղմ կա, որի մեջ տարբեր վնասակար նյութեր կարող են լինել, մյուս կողմից կան անկած կենդանիներ, որոնց մի մասի մարմինները չի հայտնաբերվել։ Մեր գործընկերները մի կողմից աշխատանք են իրականացնում, մյուս կողմից հորդորում՝ զգուշ լինել»։
Սանոսյանը ասաց, որ համաճարակի կանխման նպատակով անկած կենդանիների համար հատուկ գերեզմանոցներ են ստեղծվել։

