Հայաստանից ստացել ենք նոր նախագիծ․ հարցերը հիմա ավելի քիչ են․ Բայրամով
«Մի քանի օր առաջ մենք ստացել ենք նոր նախագիծ Հայաստանից։ Ուզում եմ նշել, որ հիմա համաձայնագրում բաց մնացած հարցերն ավելի քիչ են»,-հունգարացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Հիշեցնենք, որ երեկ հունիսի 4-ին Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը:

