Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Բակիտժան Սագինտաևը տեղեկացրել է, որ Իրանը ԵԱՏՄ դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել։
«Հայտն ստացվել է մայիսի 27-ին, սկսում ենք համապատասխան ընթացակարգեր»,- ասել է Սագինտաևը երեքշաբթի, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն անհրաժեշտ է համարում երկրների և տարածաշրջանային առևտրային միավորումների ցուցակի ստեղծումը, որոնց հետ ԵԱՏՄ-ն նպատակահարմար է, որ սկսի համաձայնագրեր կնքել ազատ առևտրի գոտու մասին։ Նա ընդգծել է, որ այսօր աշխարհում շատ են պետությունները, որոնք պատրաստ են համագործակցել ԵԱՏՄ-ի հետ։ Դրանք են, նախ և առաջ, Ինդոնեզիան, ԱՄԷ-ն և Մոնղոլիան։
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի վերջին։

