ԱԳՆ-ը 2023 թ. ծախսել է ավելի քան 25 մլրդ 57 մլն դրամ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2023 թ. ծախսել է պետբյուջեից հատկացված 25 մլրդ 57 մլն դրամ։ Այս մասին հունիսի 4-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկմանը հայտնել է ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։
Միջոցները տրամադրվել են 6 ծրագրերի իրականացման համար՝ 15 միջոցառումներով։
Փաստացի կատարողականը կազմել է 99,8 տոկոս։
Ծախսերի աճը, 2022 թ. համեմատ, պայմանավորված էր աշխատանքային հարթակի ապահովմամբ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների համար, որոնք գտնվում են աշխարհի տարբեր երկրներում։ Միջոցների մի մասը, օրինակ, տրամադրվել է նոր շենքերի ձեռքբերմանը՝ որպես դեսպանություններ։

