ՔԿ-ի դիմաց Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քաղաքացիներն ավարտեցին իրենց անելիքը
Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները, քաղաքացիները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ հավաքվել էին Քննչական կոմիտեի դիմաց։
Սրբազանն ասաց. «Քննչական կոմիտեից պահանջում ենք վարույթ սկսել բոլոր այն խուլիգանների նկատմամբ, որոնք 40 հոգով ծեծել են Աշոտ Սիմոնյանին, Աշոտ Հարությունյանին, Արման Սարգսյանին, Կարեն Գևորգյանին, Արսեն Գրիգորյանին, Դանիել սարկավագին, Հրայր սարկավագին և մյուսներին»։
Տարածքում մեծ թվով ոստիկանական ուժեր են հավաքված։
«Մեք գիտակցում ենք, թե ինչու են ոստիկանությանը բերել, այստեղ կանգնեցրել կամ որևէ այլ տեղ։ Հասկանում ենք՝ մեկի սիրտն արյուն է ուզում։ Այն, ինչ մեր մեջ նետում են, կապ չունի մեզ հետ։ Նրանք, ովքեր ուզում են, որ մենք հայտնվենք այս թակարդում, չենք հայտնվելու։ Ասելու ենք այն, ինչ ճշմարտություն է, կընդունեն, կընդունեն, չեն ընդունի, այդպես կմնա»։
Այնուհետև Սրբազանը հայտարարեց, որ Քննչական կոմիտեի դիմաց ավարտում են իրենց անելիքը, մայիսի 31-ին ԱԳՆ դիմացից բոլոր ձերբակալվածները ժամը 15:00-17:00 ժամանակահատվածում ազատ կարձակվեն:
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քաղաքացիները երթով շարժվեում են դեպի Սուրբ Աննա եկեղեցի։

