ԿԳՄՍ փոխնախարարը հոգևորականի զգեստն անվանել է «դերիա» և հայհոյել

ԿԳՄՍ փոխնախարարը հոգևորականի զգեստն անվանեց «դերիա» ու հայհոյեց:

Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է «ՏաԼույս» մանկական երգչախմբի պրոդյուսեր, Թովմաս ուրարակիր Առաքելյանը․

«Մենք «Ազնավուր» հիմնադրամի հետ ունեցել ենք պայմանագիր։ Ես պրոդյուսերն եմ «ՏաԼույս» մանկական երգչախմբի։ Մենք պետք է Գյումիում ելույթ ունենայինք, որը պետք է սկսվեր ժամը 14-ին։

Հանկարծ զանգում է ժամը 12-ին ԿԳՄՍ փոխնախարար ներկայացող պատասխանատուն և ասում է՝ կես ժամից պետք է ելույթ ունենաք։ Ես իրենց ասել եմ՝ պետբյուջեից եք սնվում ու այս երկրում իշխանություն չունեք։

Երբ եկա դեպքի վայր, դեմագոգիան շարունակվել է։ Երբ ներկայացա, ԿԳՄՍ պատասխանատուն ասաց՝ «էդ դերիադ հանի, նոր պրոդյուսեր ներկայացի»։ Ես իրեն ասել եմ, որ անշնորհք է ու անդաստիարակ, քանի որ հոգևորականի զգեստը ծաղրելն անդաստիարակություն է»,- նշել է Առաքելյանը։ Նա նաև ասել է, որ փոխնախարարն իրեն հայհոյել է։

Հիշեցնենք, որ Գյումրու Թատերական հրապարակում այսօր ժամը 14:00-ին նախատեսված էր Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ, որի ժամանակ պետք է ելույթ ունենար նաև Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախումբը՝ խմբավար Մարիա Գալստյանի գլխավորությամբ:

Գյումրի էր մեկնում նաև Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը՝ ունկնդրելու համերգը:

Միջոցառումը չեղարկվել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի պահանջով: