Բագրատ Սրբազանը վաղը կլինի Գյումրիում․ մանրամասներ

Ժամը 11:30-ին Երևան-Աշտարակ խճուղու՝ Կարմիր խաչի դիմացի հատվածից ավտոերթով կշարժվենք Գյումրի, օրը կանցկանցնենք Գյումրիում: Այս մասին քիչ առաջ սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հանդիպման ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Նա նշել է, որ ժամը 14:00-ին Գյումրու Թատերական հրապարակում միջոցառում կլինի: Երեխաներն են հանդես ունենալու: Այնուհետև նույն վայրում, ժամը 18:00-ին մեծ հանրահավաք: