Հերոսություններն ամենուր են և կյանքի ամեն վարկյանում․ տեսանյութ՝ աղետի գոտուց

Մայիսի 25-ի գիշերը լույս 26-ին Ձորագետ և Դեբեդ գետերի վարարման հետևանքով Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրը ջրածածկվել է։ Բնակիչները ստիպված են եղել տարհանվել։ Այս դժվարին փուլում Քարկոփ բնակավայրի բնակիչներ Էդգար Պապինյանը, 18-ամյա երիտասարդներ Էրիկ Անդրեասյանը և Ավետ Հովասափյանը հաղթահարելով բազամթիվ խոչընդոտներ կարողացել են տրակտորի օգնությամբ Քարկոփի բնակիչներին տեղափոխել հարևան Ճոճկան բնակավայր։

Խիզախության գնահատումը ծնում է նոր հերոսներ և նոր սխրագործություններ, որը առավել անվտանգ է դարձնում հասարակական կյանքը և կարևոր մարդկային կարեկցանքը։ Ալավերդի համայնքի ղեկավարի գլխավորությամբ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել տղաներին և բոլոր բնակիչներին, ովքեր այս օրերին ցուցաբերում են համբերատարություն, հանդուրժողականություն, պատրաստակամություն։

 

Ալավերդու համայնքապետարան