Քաղաքացիները արգելափակել են Երևան-Վարդենիս մայրուղու Նորատուսի հատվածը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները փակել են Երևան-Վարդենիս ճանապարհը։ Այս մասին հայտնում է «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը։

«Նորատուսի հատվածում քաղաքացիները փակել են Երևան-Վարդենիս ավտոճանապարհը»,- ասվում է հաղորդագրության մեջ։