Այս բարձունքները թույլ կտան վերահսկել հայկական բանակի ցանկացած շարժ․ ադրբեջանցի փորձագետ (տեսանյութ)
Որպեսզի ևս մեկ անգամ հասկանանք` ինչ աղետի մեջ են մեզ գցել երկիրը կառավարողները: Այս տեսանյութից պարզ է դառնում, որ ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանը ստրկացնելը: Այս մասին գրում է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը՝ կից տեղադրելով ադրբեջանական ԶԼՄ-ների ռեպորտաժը, նկարահանված Տավուշում Ադրբեջանին հանձնված տարածքներից։
«Այս բարձունքները մեզ թույլ կտան վերահսկել հայկական բանակի ցանկացած շարժ»,- ասում է ադրբեջանցի ռազմական փորձագետը։
Նա նշում է, որ բարձունքները ռազմավարական նշանակություն ունեն, դրանք լայն հնարավորություն են տալու վերահսկողության ներքո պահել հայկական մի քանի գյուղեր՝ Բաղանիսը, Ոսկեպարը։
«Բացի այդ՝ դա հնարավարություն է տալիս դիտարկման ու վերահսկողության ներքո պահել հայկական բանակի ապագա գործողություններն ու ցանկացած շարժ»,-նշում է ադրբեջանցի փորձագետը։

