Ռուբինյանը Բելգիայի դեսպանին է ներկայացրել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 29-ին ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը դրական է գնահատել Հայաստան-Բելգիա զարգացող հարաբերությունները:

Հյուրի խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը, տարածաշրջանային զարգացումները: