Ալիևը պահանջել է ՀՀ-ից ընդունել հորինված «Խոջալուի ցեղասպանությունը» և ներողություն խնդրել

Ադրբեջանի նախագահ Ալիևը պահանջել է Հայաստանից ընդունել հորինված «Խոջալուի ցեղասպանությունը» և ներողություն խնդրել։

Նա խոսել է նաև Հայաստանում սկիզբ առած շարժման մասին, և ասել. «Նկատում ենք, որ մեր հանդեպ կրկին տարածքային պահանջներ առաջ մղելու փորձեր կան: Մենք ուշադրությամբ հետևում ենք վերջին իրադարձություններին»: