Ո՜վ Տեր, պահպանիր քո Եկեղեցու ամբողջությունը
Ո՜վ Տեր, Դու, որ օրհնում ես քեզ օրհնողներին,
Դու, որ սրբացնում ես քեզ հուսացողներին։
Պահպանիր քո Եկեղեցու ամբողջությունը։
Խաղաղություն պարգևիր ամբողջ աշխարհին, Եկեղեցիներին, նրանց հոգևոր դասին, հայոց Վեհափառ Հայրապետերին և հայոց ազգի Հանրապետությանը, նրա զինվորյալ երիտասարդներին ու ողջ հայ ժողովրդին։
Որովհետև բոլոր բարի տուրքերն ու բոլոր կատարյալ պարգևները վերևից են իջել՝ Քեզանից, որ լույսի Հայր ես, և Քեզ վայելում է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն։
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

