Այսօր Կաթողիկոսի հետ կատարվածից հետո պետք է գիտակցենք՝ մեր ներսի թշնամին ավելի ահավոր է

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․

«ՀՀ վարչապետի աթոռը բռնազավթածի միապետությունն այլևս անտանելի է…

Ազգային ժողովի իշխանական մեծամասնության պահվածքը՝ ապազգային և պետականաքանդ…

Դատական համակարգն անդեմ է և կատարածու, իսկ ոստիկանությունը՝ անուղեղ և բարբարոս…

Այս ամենի հիմքում երբեմնի արժանապատիվ, իսկ այսօր երկրի ճակատագրին անհաղորդ ժողովրդի անկիրթ ու նյութապաշտ հատվածն է՝ իր նեղանձնական հետաքրքրություններով և անհայրենիք ապրելու պատրաստակամությամբ…

Յուրաքանչյուր մտածող հայ, գոնե այսօր՝ Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կատարվածից հետո, պետք է վերջապես գիտակցի, որ մեր ներսի թշնամին ավելի ահավոր է, քան արդեն դրսի…

…Մեր մնացած Հայրենիքն այլևս ներսից են ուտում՝ դրսի օգնությամբ…»։