ԿԳՄՍ նախարարը հայտնում է, որ հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրում է․
«Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա։
Ձեզնից շատերը, տարբեր բուհերից, արդեն տեղում են և աջակցում են իրականացվող աշխատանքներին։ Ուսանողների նոր խմբեր տեղում կլինեն վաղը։
Մյուսներդ էլ, վստահ եմ, առաջիկա օրերին կմիանաք այդ կարևոր աշխատանքին»։

