Հաղպատ և Ծաղկաշատ բնակավայրերի հետ կապն ապահովված է. Արեն Մկրտչյան (տեսանյութ)

Շինտեխնիկայի աշխատանքի արդյունքում վերականգնվել է Ալավերդի-Հաղպատ կապը։ Մ6-ի երթևեկությունն այս հատվածում միակողմանի վերականգնվել է։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Այսպիսով, կապն ապահովված է Հաղպատ և Ծաղկաշատ բնակավայրերի հետ։ Շնող, Թեղուտ, Նեղոց գյուղերը սնուցվում են Տավուշի մարզից՝ Արճիսի կողմից»,- գրել է նա և կից տեսանյութ հրապարակել:

Մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ, կամուրջներ։ Նախնական տվյալներով՝ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա 4 զոհ։