Ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել ակցիայի 284 մասնակից, 278-ը ազատ են արձակվել, փակ փողոցներ չկան. ՆԳՆ
Ժամը 14։00-ի դրությամբ Երևանում անհնազանդության ակցիաների 284 մասնակից է բերվել ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ։ Այս մասին հայտնեցինՆԳՆ ոստիկանությունից։
Նույն ժամի դրությամբ 273 անձ արդեն ազատ են արձակվել։
«Բոլորը բերման էին ենթարկվել վարչական իրավախախտումների մասին օրենքի 182-րդ հոդվածով»,–հայտնեցին ՆԳՆ-ից։
Ըստ ՆԳՆ-ի՝ Երևանում փակ փողոցներ ու ճանապարհներ չկան:
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել էին մի շարք փողոցներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Անհնազանդության ակցիայի մասնակիցներին բերման էին ենթարկում կարմիրբերետավորները։

