ԱՊՀ երկրների սպորտի խորհրդի համաժողովի պատվիրակները այցելել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիր

ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակները, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի ուղեկցությամբ, այսօր այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։