Ինչու է Կոպիրկինը կանչվել է Մոսկվա․ քաղաքագետի դիտարկումը
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների:
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցն անդրադառնալով փաստին՝ նշում է․
«Որպես կանոն, դիվանագիտական նման քայլ արվում է, երբ երկու երկրների հարաբերությունները վատթարացնող ինչ-որ հանգամանք է ի հայտ գալիս, կամ էլ՝ քաղաքականության էական խմբագրումների անհրաժեշտություն է առաջանում: Իմ սուբյեկտիվ կարծիքով, Կոպիրկինը Մոսկվա է կանչվել ԱԺ-ում Փաշինյանի վերջին աղմկահարույց հայտարարությունների հետ կապված, որոնք վերաբերում էին ՀԱՊԿ երկու երկրների մասնակցությանը 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը: Չի բացառվում, իհարկե, որ Մոսկվայում կանխատեսում են սրացումներ Հայաստանի ներքաղաքական կյանքում՝ ստատուս-քվոյի հնարավոր փոփոխության հեռանկարով ու «առաջին ձեռքից» տեղեկատվություն ստանալու խնդիր ունեն»:

