«Դիզելի գործով» դատավճիռը կհրապարակվի մայիսի 29-ին
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավճիռ կայացնելու, որը կհրապարակվի մայիսի 29-ին՝ ժամը 14,00-ին։
Հիշեցնենք, որ քրեական գործով այս պահին մեղադրյալի կարգավիճակում է երեք անձ. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։

