Սգո մատյանում «Պատիվ ունեմ» խմբակցության և ՀՀԿ ԳՄ կողմից ցավակցություն հայտնեցի Իրանի ժողովրդին
«ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան սգո մատյանում համապատասխան գրառմամբ «Պատիվ ունեմ» խմբակցության և ՀՀԿ Գործադիր մարմնի կողմից ցավակցություն հայտնեցի Իրանին և մեր բարեկամ ժողովրդին,- գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։-Վստահ եմ, որ Իրանն այս փորձությունը ևս արժանապատվորեն կհաղթահարի»,-գրել է նա:

