Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվեց
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ փոփոխվեց։
Դատավորի հայտարարությունը ծափողջույններով ընդունվեց։
Դատավորը սահմանեց վարչական վերահսկողություն, նրանք երեք ամիս չեն կարող վարել «Իմնեմնիմի» փոդքաստն ու այլ հաղորդումներ։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 18-ին ժամը 16։30-ին։

