Սիրիան ցավում է այս կորստի համար. մենք համագործակցեցինք հանուն մեր ժողովուրդների․Ասադը՝ Խամենեին

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ցավակցական հեռագիր է հղել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին և Իրանի ժողովրդին՝ նախագահ Ռաիսիի, ԱԳՆ Հոսեին ամիր Աբդոլլահիանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու առիթով։

Ասադն իր և Սիրիայի ժողովրդի անունից խորին ցավակցություններ է հայտնել ցավալի դեպքերի համար․«Սիրիան ցավում է այս մեծ կորստի համար, նախագահ Ռաիսին իր պատասխանատու աշխատանքին հավատարիմն մնաց։ Նախագահի հետ համագործակցեցինք հանուն Սիրիայի և Իրանի ռազմավարական հարաբերությունների ամրապնդման։ Մեր հիշողության մեջ կման նախագահ Ռաիսիի այցը Սիրիա, նրա մտքերն ու տեսլականը, որոնք ի սպաս դրվեց մեր ժողովուրդների սերտացման»։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։

Ուղղաթիռում եղել են նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմատին և մի քանի այլ ուղևորներ։

Նախագահ Ռաիսին վաղ առավոտյան Ատրպատականում մասնակցել է Իլհամ Ալիևի հետ Արաքս գետի ամբարտակի բացման արարողությանը։