Սրբազանի ղեկավարած շարժումն ընդվզում է և արդարացված է. ՀԱԿ

Հայ ազգային կոնգրեսը կարծում է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարած շարժումը իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է: Այս մասին «Ազատությանը»  հայտնել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքական ուժի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Մենք գտնում ենք, որ ժողովրդի լայն շերտերի ընդվզումը իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է: Այդ կապակցությամբ մենք էլ ենք բարձրաձայնել մեր քննադատությունը և շարունակելու ենք ներկայացնել մեր տեսակետները: Մենք հետևում ենք զարգացումներին:

Ակնկալում ենք, որ քաղաքական բոլոր գործընթացները լիովին կընթանան Սահմանադրության և օրենքների շրջանակներում: Պահանջում ենք իշխանություններից զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից և քաղաքական հետապնդումներից», – ասել է նա