ՍԱՏՄ-ն ենթահսկման բեռների վերահսկողություն է սահմանել

ՍԱՏՄ-ից հայտնում են․

«Հարգելի տնտեսավարողներ

2024 թվականի մայիսի 1-ից Բագրատաշենի սահմանային անցման կետով արտահանվող բեռների նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Այրում-Բագրատաշեն սահմանային պետական վերահսկողության բաժնի կողմից սահմանային պետական վերահսկողությունն իրականացվում է Լոռու մարզի Ախթալա համայնքի Ճոճկան գյուղի երկաթուղայինների փողոց 1 հասցեում»։