Ալմաթիում Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. ՌԴ փոխարտգործնախարար

Մենք ողջունում ենք մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև բանակցությունների անցկացումը։ Եվս մեկ քայլ է արվել Հարավային Կովկասում հուսալի և երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք լիովին աջակցում ենք Աստանայի ջանքերին այս ուղղությամբ։ Եթե ​​նայենք պատմությանը, ապա Ղազախստանը զգալի ներդրում է ունեցել 1991թ. սեպտեմբերին Ժելեզնովոդսկի հռչակագրի մշակման և ընդունման գործում, որը ԼՂհակամարտության գոտում ռազմական առճակատումը դադարեցնելու առաջին լուրջ փորձերից էր»,-ասել է նա։

Ռուս պաշտոնյան ասել է՝ կարևոր է, որ Ալմաթիում շփումները համահունչ լինեն 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով կնքված եռակողմ համաձայնագրին, որը որոշեց Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզը»։