Այսօր Երևանում անհնազանդության ակցիաներից բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել․ ՆԳՆ
Այսօր բողոքի և անհնազանդության ակցիաներ իրականացնելու ժամանակ ՆԳՆ ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 63 քաղաքացի՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։ Այս մասին հայտնեցին ՆԳՆ-ից։
Բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթացել։

