ԵՊՀ-ում մեկնարկել է կրթական դասադուլի դասախոսությունները

ԵՊՀ-ում մեկնարկել է կրթական դասադուլի առաջին դասախոսությունը. տեղեկացնում է «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը։

Դասախոսել է Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը։

Հիշեցնենք, որ երեկ հայտարարություն էր տարածվել, որ թեև Երևանի պետական համալսարանում ևս դասադուլ է, կրթությունը մնում է օրակարգում։

Դասադուլին է միացել նաև թուրքագետ Վարուժան Գեղամյանը, որը «Հայաստան-Թուրքիա հակամարտության թեմայով» բաց դասախոսություն  է ունեցել։