Շոյգուն նշանակվեց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլայ Պատրուշևին ազատել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։

Փոխարենը այս պաշտոնում նշանակվել է Սերգեյ Շոյգուն, ով զբաղեցնում էր ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնը։ Այս մասին տեղեկացնում է kremlin.ru-ն: