Եկեղեցու ժամանակավոր մուտքը քաղաքականություն ավետում է, որ Հայաստանում լիբերալիզմի ժամանակաշրջանն ավարտվել է
Գնացքից ուշացած պսևդոլիբերալները
Լիբերալիզմի դարաշրջանն ավարտվում է և դա ունի խորքային պատճառներ, որի մասին մեկ այլ առիթով, ավելի հանգամանալից, արժե խոսել։
Եվրոպայում և ԱՄՆ-ում մշակութաբանական հակամարտություններ են ընթանում և սլաքը ուղղվում է դեպի ավանդական արժեքներ, որովհետև լիբերալիզմին բնորոշ արժեքային տատանումներն ու փոփոխությունները բերում են անկայունության և կոլեկտիվ արժեքների վերացմանն, առանց որի կայուն ու զարգացող հասարակություններ ու պետություններ, ըստ սահմանման, չեն կարող լինել։
Հիմա օրվա խնդրին գանք։
2018-ի դավադրությունն ժամանակավրեպ «հեղափոխություն» էր, որը բերեց միայն ավերածություններ, սակայն Հայաստանի պսևդոարվեստագետների ու մտածողների խմբակները մնում են կառչած պատմության թատերաբեմը լքող լիբերալիզմին, ինչի համար զոհաբերել են Հայրենիքի մի մասն, իսկ մյուս մասի գոյությունը հարցականի տակ են դրել, իսկ հիմա վախենում են կրոնապետությունից։
Հայաստանում չի կարող կրոնապետություն հաստատվել, որովհետև մեր եկեղեցին չունի ոչ ինտելեկտուալ, ոչ նյութական, ոչ էներգետիկ, ոչ էլ, անկեղծ լինենք, բարոյական ռեսուրսներ կրոնապետություն հաստատելու համար։
Եկեղեցու ժամանակավոր մուտքը քաղաքականություն ընդամենը խորհրդանշական ակտ է, որն ավետում է, որ Հայաստանում լիբերալիզմի ժամանակաշրջանն ավարտվել է, եկել է պրոգրեսիվ պահպանողականության ժամանակաշրջանն, ինչը համահունչ է քաղաքակրթության ներկայիս փուլին։
Մնացածն արդեն եկեղեցու գործը չէ, դա արդեն քաղաքական դաշտում պետք է կայանա։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

