Բուլղարիայի հայկական համայնքը իր անհամաձայնությունն է հայտնել Փաշինյանի կառավարությանը
Բուլղարիայի հայկական համայնքը իր անհամաձայնությունն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ Տավուշում «սահմանազատման» գործողություններին՝ բողոքի ակցիաներ կազմակերպելով այդ երկրում Հայաստանի դեսպանության մոտ։
Ինչպես հայտնում են ակցիայի մասնակիցները, Հայաստանի դեսպան Արմեն Եդիգարյանը լրջորեն անհանգստացել է և թաքուն հեռացել դեսպանատնից, իսկ Բուլղարիայի հայերին դիմավորել է նրա օգնականը։


