Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը կքննի նրա օգնականի կալանքի միջնորդությունը

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․

«Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը:

Ֆանտազիա ունեցեք»։

Հիշեցնենք՝ իշխանական կայքի լրագրողի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում Սուքոյանն, ըստ ՔԿ-ի,  հարվածել է «Civic.am»-ի լրագրողին, որը կեղծ լուրեր ու զրպարտանքներ է տարածում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի մասին։

ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ, որով լրագրողը տուժող է ճանաչվել, իսկ Սուքոյանին ձերբակալել են։