Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչև գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ
Ոսկեպարի հատվածում, այսպես կոչված, սահմանազատման աշխատանքներն ավարտվել են։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասել է Ոսկեպարի համայնքապետ Իշխան Աղբալյանը։
Նրա փոխանցմամբ՝ Բաղանիս-Այրումից եկել հասել են Ոսկեպար, մինչև գետի մյուս կողմը։ «Եռանկյունու հատվածը մնում է», – ասել է համայնքապետը՝ նշելով, որ բնակիչներն անհանգիստ են ու այս պահին համայնքում՝ գյուղացիների հետ, քննարկում են իրավիճակը։
Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը։ Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։ Հաջակցություն տավուշցիների, բողոքի ակցիաներ են ծավալվում Հայաստանի ամբողջ տարածքում։

