Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ․ Գառնիկ Դանիելյանը հիվանդանոցից դուրս է եկել

«Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ», – գրել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածում քաղաքացիների և ոստիկանության միջև քաշքշուկ էր սկսվել: Այնտեղ էին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանը, Ասպրամ Կրպեյանը: Ոստիկանները պահանջել էին բացել ճանապարհը, Գառնիկ Դանիելյանն էլ ոստիկաններից պահանջել էր ժողովրդին հարգանքով վերաբերվել: Ոստիկանները սկսել էին բերման ենթարկել քաղաքացիներին: Քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվել էր: Ակցիայի մասնակիցներն ուշքի էին բերել նրան, ապա կանչել շտապօգնություն: Նա տեղափոխվել էչ Նոյեմբերյանի հիվանդանոց։