Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է․

«ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ։ Ակնհայտ է, որ ուժային այդ կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի»։

Ավելի վաղ  LIVEnews.am-ի տելեգրամյան ալիքում հրապարակել էինք տեսանյութ, ինչպես են ոստիկաններն ու կարմիրբերետավորները բռնի ուժով փորձում ցրել վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած քաղաքացիներին։ Կան բերման ենթարկվածներ։